Գինու աճուրդներ` ինչու և ինչպես են դրանք կազմակերպվում

Լեգենդին համաձայն, Կլեոպատրան հյուրընկալության ժամանակ գինու մեջ մարգարիտներ էր լուծում`ցանկանալով ընդգծել սեփական շռայլությունն ու Եգիպտոսի հզորությունը: Այսօր դրա կարիքը չկա, քանի որ գոյություն ունեն այնքան թանկ գինիներ, որ կարող են ինքնին ի ցույց դնել իրենց տիրոջ հնարավորությունները և կյանքը վայելելու արվեստին ծանոթ լինելը: Նման գինիները, սակայն, ձեռք չեն բերվում խանութներից: Դրանց վաճառքի համար հատուկ աճուրդներ են կազմակերպում:

Կարդալ ավելին

“Գինեսեր” երկրների վիճակագրությունը

Գինին մարդկությանը հայտնի ամենահին ըմպելիքներից է: Այն տարածված է ամբողջ աշխարհում և հայտնի բոլոր ժողովրդներին տարբեր անվանումներով: Սակայն ավանդական խաղողի գինին առավել ճանաչում է վայելել և դարերի ընթացքում իր շուրջ հավաքել մարդկանց ամենատարբեր առիթներով: Կան երկրներ, որտեղ գինին նույնիսկ սննդակարքի անբաժանելի մասն է: Այս ամենը հաշվի առնելով` ցանկանում ենք այսօր խոսել «ամենագինեսեր» ժողովրդների մասին և այն երկրների, որտեղ գինին հարգի չէ: Այս հարցերի պատասխանները օգնում են ստանալ վիճակագրական տվյալները: Կարդալ ավելին

Վեց “մահացու” սխալներ

Պատկերացրեք ձեր տունը, մտերմիկ երեկո ընկերների շրջապատում և Դուք գինի եք մատուցում: Այսօր որոշեցինք խոսել այն սխալների մասին, որոնք մարդիկ հաճախ թույլ են տալիս գինին մատուցելիս, ինչպես նաև կխոսենք այն կանոնների մասին, որոնց հետևելը կազատի նման “ճակատագրական սխալներ” գործելու վտանգից :)

Կարդալ ավելին

Գինին և հարսանեկան հանդեսը

Յուրաքանչյուր ոք երազում է, որպեսզի իր ամուսնության օրն անմոռանալի դառնա և երկար տարիների ընթացքում լավագույն հիշողությունների աղբյուր ծառայի: Այդ օրը կարևոր են բոլոր մանրուքները, ամեն բան պիտի մտածված լինի ու համապատասխանի ապագա ամուսինների պատկերացմանը: Քանի որ ամռան ամիսներին է հարսանեկան տոնակատարությունների ամենաբուռն ընթացքը, այս հոդվածով ցանկանում ենք օգնել երիտասարդ զույգերին կողմնորոշվել հարսանեկան հանդեսի համար համապատասխան կարմիր, սպիտակ և պղպջակավոր գինիների ընտրության հարցում: Էլ ի՞նչ հարսանիք առանց ճիշտ ընտրված գինու…

Կարդալ ավելին

Ինչպես պահել գինին բացված շշում

Որպես կանոն, գինով շիշը բացելուց հետո երեկոյի ընթացքում խմվում է մինչև վերջ: Սակայն այս կամ այն պատճառներից ելնելով` երբեմն բացված շիշը մնում է կիսատ: Կարծում եմ շատերին ենք հայտնի, որ գինին կիսատ չի կարելի պահել, քանի որ այն լինելով կենդանի օրգանիզմ` կարող է ենթարկվել ձևափոխությունների:Փակ շշում գինին կարող է պահվել տարիներ շարունակ եվ համապատասխան պայմանների ապահովման դեպքում այն նույնիսկ բարձրացնում է իր որակը:Սակայն շիշը բացելու պահից ստեղծվում է խիստ վտանգ գինու որակական հատկությունների վատացման եվ փչացման համար: Լավ գինու մեկ շիշը բավական թանկ է և ոչ ոք չի ցանկանա, որ ազնվական այս խմիչքի նույնիսկ մեկ կաթիլ անիմաստ կորչի:

Կարդալ ավելին